Ես հաշտվել եմ․ Մբապեի նոր հայտարարությունը «Ոսկե գնդակի» վերաբերյալ

«Ռեալ Մադրիդի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն նոր հայտարարություն է արել «Ոսկե գնդակի» վերաբերյալ: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ցանկանում է մրցանակը վերադարձնել «Ռեալ Մադրիդին»:

«Մարդիկ դժգոհ էին, երբ ես խոսում էի դրա մասին: Հիմա ես հաշտվել եմ դրա հետ, հիմա սպասում ենք», – Մբապեի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։

«Ոսկե գնդակը» կհանձնվի Լոնդոնում՝ հոկտեմբերի 26-ին: Կիլիան Մբապեն ֆավորիտների թվում է:

Leave a Comment