Հայաստանի Արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը մեկնել է Բաքու

Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումին: Այս մասին «Ազատությանը» հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը:

2025 թվականին էլ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանն էր գնացել Ադրբեջան և Բաքվում սեպտեմբերի 19-21-ը մասնակցել «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին»:

Leave a Comment