15-ամյա աշակերտը ատրճանակ է վերցրել և կրակել 11 մարդու վրա


Թուրքիայի Մանիսա նահանգի Թուրգութլու շրջանում դպրոցի մոտ կրակոցներ են հնչել։ Միջադեպի հետևանքով 11 մարդ վիրավորվել է, նրանցից երկուսի վիճակը ծանր է։

Նախնական տեղեկություններով՝ կրակոցները կատարել է 15-ամյա իններորդ դասարանի աշակերտը։ Նա, ըստ հաղորդումների, առանց թույլտվության ազգականից վերցրել է որսորդական հրացանը և գնացել դպրոց, որտեղ կրակ է բացել։

Դեպքից հետո դեռահասը ձերբակալվել է։ Ինչպես գրում է Past.am-ը, իրավապահները պարզում են, թե ինչպես է անչափահասը կարողացել հասանելիություն ստանալ զենքին և ինչ պայմաններում է այն պահվել։

Դեպքի առնչությամբ ձերբակալվել են նաև դեռահասի մայրը, հայրը և պապիկը։ Իրավապահները նաև ուսումնասիրում են տեղեկություններն այն մասին, որ հարձակումը հնարավոր է կապված լինի դեռահասի նկատմամբ հասակակիցների կողմից իրականացված ծաղրուծանակի կամ հետապնդումների հետ։

Past.am-ի փոխանցմամբ՝ դպրոցի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է, իսկ աշակերտների և ուսուցիչների համար կազմակերպվում է հոգեբանական աջակցություն։ 

Leave a Comment