
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ սեպտեմբերի 23-ից Վաշինգտոնը կուժեղացնի ճնշումը իրանական ավիաընկերությունների նկատմամբ՝ նպատակ ունենալով կասեցնել նրանց միջազգային գործունեությունը։
Բեսենթը CNBC-ին հայտնել է, որ Իրանի պատժամիջոցների տակ գտնվող ավիափոխադրողներին ծառայություններ մատուցող օտարերկրյա ընկերություններն ու անձինք նույնպես կարող են ենթարկվել ԱՄՆ պատժամիջոցների և զրկվել ամերիկյան ֆինանսական համակարգից օգտվելու հնարավորությունից։
Սեպտեմբերի 8-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ էր սահմանել Իրանի 27 ավիաընկերությունների նկատմամբ։
Բեսենթը նաև նշել է, որ Չինաստանը Իրանի հարցում «շատ ակտիվ ներգրավվածություն» է ցուցաբերել։ Նրա խոսքով՝ այդ հարցը քննարկվել է չինացի պաշտոնյաների, այդ թվում՝ փոխվարչապետ Հե Լիֆենգի հետ բանակցություններում։16:05