Աշխարհում կա նեգատիվ կորելացիա բարձր աշխատավարձով վարձատրվող պաշտոնյաների և կոռուպցիայի աստիճանի միջև, այսօրվա Աժ ճեպազրույցների մասին հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ հիմքով են կրկին բարձրացվում է պետական պաշտոնյաների աշխատավարձերը։
Ըստ պատգամավորի՝ այն երկրներում որտեղ պետական պաշտոնյաների աշխատավարձերը ցածր են, կոռուպցիայի մակարդակը բարձր է։
«Կան պետություններ, որտեղ երկրի ղեկավարը ստանում է 300 հազար դոլար աշխատավարձ, օրինակ՝ Սինգապուրում։ Մեր նշաձողը պետք է լինի 0 հանդուրժողականություն որևէ կոռուպցիոն դրսևորման և կոռուպցիայի մակարդակի նկատմամբ, և եթե ուսումնասիրելով նման պետությունների փորձառությունը՝ պարզվի որ հիմնական պատճառն աշխատավարձերն են, պետք է բարձրացվեն։
Խնդիրն աշխատավարձերի բուն բարձարման մեջ չէ, այլ պետության ընդհանուր տնտեսության համատեքստում պետական համակարգում մրցունակ աշխատավարձերի սահմանումն է, որի արդյունքում կներգրավվեն բարձրակարգ պրոֆեսիոնալներ և դրա արդյունքում կբարձրանա հանրային ծառայությունների մակարդակը»։
Աղաջանյանը հնարավոր չհամարեց, որ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը Հայաստանում չնվազեցնի կոռուպցիայի մակարդակը։
ՔՊ-ական Տարոն Չախոյանն էլ իր հերթին հարց հնչեցրեց՝ ինչո՞ւ պետք է 20 մլն դրամ աշխատավարձ ստացողը 1 մլն դրամավ Հայաստանում նախարար աշխատի։
Հիմնավորելով պետական պաշտոնյաների աշխատավարձրի բարձրացումը՝ Չախոյանը հայտարարեց, թե 2017 թվականից հետո կենսաթոշակները 3 անգամ են բարձրացել, իսկ պետական պաշտոնյաների աշխատավարձերն այդքան չեն աճել։