«Արքայազն Հարին ցանկանում է արքայադուստր Դիանայի մասին ֆիլմ նկարահանել»․ #Telegraph

«Արքայազն Հարին ցանկանում է արքայադուստր Դիանայի մասին ֆիլմ նկարահանել»․ #Telegraph

Բրիտանայի արքայազն Հարին բանակցություններ է վարում իր մոր՝ Ուելսի արքայադուստր Դիանայի (1961–1997) մասին վավերագրական ֆիլմ նկարահանելու շուրջ։ Այս մասին հայտնում է The Daily Telegraph-ը՝ հղում կատարելով արքայազնի շրջապատին մոտ կանգնած աղբյուրին։

Հարրին դիմել է Դիանայի ընկերներին և հարազատներին, այդ թվում նրա եղբորը, որպեսզի պարզի՝ կքննարկե՞ն ֆիլմին մասնակցելու հնարավորությունը:

Նշվում է, որ արքայազն Հարին մտադիր է այդ կերպ հարգանքի տուրք մատուցել մոր հիշատակին․ հաջորդ տարի լրանում է արքայադուստր Դիանայի մահվան 30-րդ տարելիցը։

Leave a Comment