Թուրքիայի արևմուտքում գտնվող Մանիսա նահանգի Թուրգութլու շրջանում՝ դպրոցի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով, նախնական տվյալներով, վիրավորվել է 11 աշակերտ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Ըստ հրապարակումների՝ կրակ բացելու կասկածանքով ձերբակալվել է 15-ամյա աշակերտ։ Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց։ Դեպքի հանգամանքները քննվում են։
Թուրքիայի Սիվերեկ քաղաքի դպրոցներից մեկում ապրիլին նույնպես զինված հարձակում էր տեղի ունեցել։ Միջադեպի հետևանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում՝ աշակերտներ և ուսուցիչներ։ Ոստիկանության՝ հրաձիգին վնասազերծելու փորձի ժամանակ նա ինքնասպան էր եղել։
