G7-ի արտգործնախարարները կոչ են արել հութիներին դադարեցնել հարձակումները

G7-ը կոչ է արել Եմենի հութիների ապստամբ շարժմանը՝ «Անսար Ալլահին», անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Այս մասին ասվել է G7 երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա և Ճապոնիա) արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարության մեջ։ Նրանք հանդիպել են երկուշաբթի օրը Նյու Յորքում։

«Մենք ամենախիստ կերպով դատապարտում ենք հութիների կողմից Եմենում և Սաուդյան Արաբիայի Թագավորությունում շարունակվող անընդունելի հարձակումները:

Մենք կոչ ենք անում հուսիթներին անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները, քաղաքացիական նավերի դեմ բոլոր սպառնալիքներն ու հարձակումները և վերադառնալ իրական քաղաքական կարգավորման», – ասվում է փաստաթղթում, որից հատվածներ է մեջբերել Reuters-ը։

G7-ի ներկայացուցիչները նաև կարծում են, որ Իրանը պետք է դադարեցնի «Անսար Ալլահին» աջակցելը։

Leave a Comment