Զինված հարձակում Թուրքիայի դպրոցներից մեկում. կա զոհ եւ 11 վիրավոր


Միջազգային


Թուրքիայի Մանիսա նահանգում դպրոցի վրա կատարված զինված հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 11-ի, որոնցից երկուսի վիճակը ծանր է. այս մասին հայտնել է երկրի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը։

Տուրգութլուի  մասնագիտական ​​ավագ դպրոցում տեղի ունեցած հրաձգության մասին տեղեկությունը ստացվել է տեղական ժամանակով ժամը 07:59-ի սահմաններում։

Նախնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով վիրավորվել էր ութ մարդ։ Sözcü թերթը հայտնել էր, որ վիրավոր աշակերտներից մեկը մահացել է, սակայն Մանիսայի իշխանությունները դեռ չեն հաստատել այդ տեղեկությունը։

«Միջադեպի առնչությամբ երեք մարդ է ձերբակալվել։ Ներկայումս ունենք 11 վիրավոր, որոնցից երկուսի վիճակը ծանր է»,- մեջբերում է CNN Türk-ը նախարարի խոսքերը։


Leave a Comment