Մեր հանրությունը, մեր լրագրողները, և մեր հարգելի գործընկերները շատ են սիրում Հայաստանը համեմատել և զուգահեռներ տանել Սինգապուրի հետ, բայց նախ պետք է նշենք, որ ՀՀ վարչապետի աշխատավարձը հաստատ 300,000 դոլար չէ, այս դեպքում արդյոք պետք է զուգահեռ տանել Սինգապուրի հետ, թե ոչ։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին ասել է ՔՊ-ական պատգամավոր Տարոն Չախոյանը։
«Ես կարծում եմ, որ պետք է ձգտել հասնել դրան, բայց թերևս այս փուլում զուգահեռներ տանել Սինգապուրի և Հայաստանի միջև, այդքան էլ ազնիվ չէ»,- ասել է նա։