
Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Շատ լավ լուր Աղի Լճի մասին։
Քիչ առաջ այստեղ էին Երևանի շինբարեկարգման պետը, Էրեբունու թաղապետը, բազմաթիվ այլ պաշտոնյաներ և տենդեռ շահած շինարարը՝
— Նախագծում արվելու է փոփոխություն և Աղի լճի էկոհամակարգը չի խախտվելու։
— Լճի ներսում որևէ աշխատանք չի արվելու։
— Լճի կողքի եղեգները չեն քանդվելու և մնալու են այնպես, ինչպես կան։
— Լճի հարակից պատերը մնալու են այնպես, ինչպես կան։
— Մյուս բոլոր բարեկարգումներին մարդիկ կողմ են և ի սկզբանե էլ կողմ էին։
Տիգրան Ավինյան, շնորհակալություն, որ չանտեսեցիք մարդկանց կարծիքը»։
Աղբյուրը` Էդուարդ Հայրումյան