Երևանում հոկտեմբերին կանցկացվի առջաջին հայ–բրիտանական բիզնես համաժողովը – Նորություններ 22.09.2026

Հոկտեմբերի 5–6–ը Երևանում առաջին անգամ կանցկացվի «Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը (Armenia–UK Business Forum 2026), հայտնում են միջոցառման կազմակերպիչները։

Համաժողովի նպատակ ունի խթանելու երկկողմ գործարար, ներդրումային և ինստիտուցիոնալ համագործակցությունը՝ բացելով հայ-բրիտանական գործընկերության նոր հնարավորություններ։

Համաժողովը կմեկնարկի հոկտեմբերի 5-ին Գալա համերգով, իսկ հիմնական բիզնես ծրագիրը կկայանա հոկտեմբերի 6-ին՝ համախմբելով բիզնեսի, կառավարության և միջազգային գործընկերների ներկայացուցիչներին։

Նախաձեռնությունը կազմակերպվում է Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի (OABCA) կողմից՝ ՀՀ կառավարության, այդ թվում՝ Էկոնոմիկայի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, Enterprise Armenia-ի և Բրիտանա-հայկական առևտրային պալատի (BACC)։

 

Leave a Comment