Պլազմաֆերեզի պրոցեդուրայի ժամանակ հայտնի երգիչը մահացել է ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Պլազմաֆերեզի պրոցեդուրայի ժամանակ հայտնի երգիչը մահացել է

Աթենքի մասնավոր կլինիկաներից մեկում պլազմաֆերեզի պրոցեդուրայի ժամանակ հույն երգիչ Յորգոս Մազոնակիսի սիրտը կանգ է առել։ Երգչին տեղափոխել են հիվանդանոց, սակայն վերակենդանացման միջոցառումներն արդյունք չեն տվել, հայտնում է Need To Know-ը։ Երգիչը 54 տարեկան էր։

Նշվում է, որ պլազմաֆերեզի սեանսը տևել է մոտ 42 րոպե: Կլինիկայի բժիշկներն ասել են, որ Մազոնակիսը կորցրել է գիտակցությունը կաթետերի տեղադրման ժամանակ:

Կլինիկայի սեփականատեր ամուսինների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել մահվան հանգեցրած վտանգ ստեղծելու համար։ Մահվան ստույգ պատճառը դեռևս չի պարզվել. կատարվում է փորձաքննություն։

Leave a Comment