Կապանում Փարսյանն ու Բաբայանը կարող են կրկին մրցակիցներ դառնալ․ ԶԼՄ – armeniatoday.am

Կապանի առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում գործող համայնքապետ Գևորգ Փարսյանն ու Նարեկ Բաբայանը կարող են կրկին մրցակցել, գրել է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ թերթի՝ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը որոշել է կրկին առաջադրել Բաբայանին, իսկ Փարսյանը կառաջադրվի «Շանթ» դաշինքով։ Թերթը հավելել է, որ «Շանթ դաշինքի» նախագահ Շահեն Հարությունյանը որոշել է մասնակցել Սյունիքի ՏԻՄ ընտրություններին։ 

ԶԼՄ-ներն ավելի վաղ գրել էին, որ ՔՊ-ն ամեն կերպ ուզում է հասնել Կապանի քաղաքապետի փոփոխությանը։ Թերթի տվյալներով՝ իշխանության ներսում մտահոգված են համայնքում Փարսյանին ցուցաբերվող մեծ աջակցությամբ և նրա՝ ընտրություններում հաղթելու հնարավորությամբ։

Նախորդ ՏԻՄ ընտրություններում՝ 2021 թվականի նոյեմբերին Փարսյանի գլխավորումբ Կապանում հաղթանակ էր տարել «Շանթ» դաշինքը։ Այդ ժամանակ դաշինքը ստացել էր շուրջ 14000 ձայն, իսկ ՔՊ-ն՝ 5587 ձայն։

 

Leave a Comment