«Բըրնհեմը Թրամփին կոչ կանի ավարտել Իրանի հետ հակամարտությունը»․ #TheGuardian

«Բըրնհեմը Թրամփին կոչ կանի ավարտել Իրանի հետ հակամարտությունը»․ #TheGuardian

Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմն այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ մտադիր է նրան կոչ անել ավարտել Իրանի հետ հակամարտությունը։ Այս մասին նա ասել է բրիտանացի լրագրողների հետ զրույցում՝ Նյու Յորք մեկնելու ճանապարհին, որտեղ պետք է մասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին, և որի շրջանակներում առաջին անգամ բանակցություններ կանցկացնի Թրամփի հետ։

«Իհարկե, մենք ցանկանում ենք հնարավորինս շուտ վերջ դնել հակամարտությանը և պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ»,- ասել է վարչապետը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա կբարձրացնի այդ հարցը Թրամփի հետ հանդիպման ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերել է The Guardian-ը։

Leave a Comment