Մերցն ընտրություններում ՔԴՄ-ի արդյունքը աղետ է անվանել





Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի Քրիստոնեա- դեմոկրատական ​​միությունը չի կարողացել հաղթահարել 5%-ի շեմը Մեկլենբուրգ-Առաջնային Պոմերանիայի խորհրդարանական ընտրություններում: Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները՝ հղում անելով  տարածաշրջանային ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված տվյալներին։

Մերցի քաղաքական ուժը հավաքել է ընդամենը 4,9 % ձայն։ Ամենաշատ ձայները ստացել է ընդդիմադիր «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը՝ 38.2 %։ Երկրորդ տեղում է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն է ՝ 35.5 % ցուցանիշով։

Ընտրություններին մասնակցությունը կազմել է 78.1 %։ Մերցը Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության արդյունքը որակել է աղետալի։

«Այսօր տեղի ունեցա ևս երկու քվեարկություն, և արդյունքները շատ տարբեր էին։ Մեկլենբուրգ-Առաջնային Պոմերանիայի արդյունքը չի կարելի անտեսել։ Սա աղետ է։  Քրիստոնեա-դեմոկրատական միությունը պայքարեց, բայց, ի վերջո, կուսակցությունը ճնշվեց և գործնականում ջախջախվեց Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության և AFD-ի միջև դիմակայության ժամանակ», – ասել է նա կուսակցության գլխավոր գրասենյակում քրիստոնյա դեմոկրատների հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։

Սեպտեմբերի սկզբին Սաքսոնիա-Անհալթ նահանգի խորհրդարանի ընտրություններում AfD-ն հաղթել էր 43.8 % ձայներով, մինչդեռ Քրիստոնեա-դեմոկրատները  ստացել էին ընդամենը 17.2 %։

Կանցլերը ընդունել է, որ սա կուսակցության համար տասնամյակների ընթացքում կրած ամենածանր պարտությունն էր։ Նա նաև նշել է, որ այս ընտրությունների արդյունքը կունենա միջազգային հետևանքներ։



Leave a Comment