Հոբելյանը փչացրեցին քարոզչական էժանագին խցկումներով. դմփ-դմփ-հու արեցին, անկապ տեղն NVIDIA-ն գովազդեցին, հաղորդավարները «խաղաղության դարաշրջանի» ու «կրթությունը նորաձեւ է»-ի վատ քողարկված խրատական տեքստեր ասացին։
Ցուցադրեցին կադրեր Լեւոն Արոնյանի ու Հենրիկ Մխիթարյանի մասին այն դեպքում, երբ թե՛ Լեւոնը, թե՛ Հենրիկն էս իշխանության օրոք դադարեցին Հայաստանի դրոշի ներքո հանդես գալը։
Հանդիսատեսը գրեթե ծափ չէր տալիս. մթնոլորտը շինծու էր, իրականության հետ՝ կոնֆլիկտի մեջ։
Օպերային երգիչներն ուղղակի «կորան» Արման Հովհաննիսյանի «ջեյրան բալա»-ի արանքներում։
Իվետան կարծես արտասանելիս լիներ։
Թաթան պիտի անպայման քծնանքով «հատուցեր» ստացած 20 միլիոնը։
Հիշո՞ւմ եք 2020-ի սեպտեմբերի 21-ին նույն Սարդարապատի համալիրում 71 սպայի պարգեւատրումն՝ էդ ժամանակ Բերիայի ցիլոն դեռեւս չդնող Փաշինյանի կողմից»։