Ուկրաինայի հակամարտությունն ի վերջո կլուծվի, ժամանակի հարց է․ ԱՄՆ փոխնախագահ



«Ուկրաինայում հակամարտությունն ի վերջո կլուծվի․ դա պարզապես ժամանակի հարց է»,- հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։



«Սա լուծման տեսանկյունից ամենաբարդն է բոլոր միջազգային հակամարտություններից։ Որքան ես գիտեմ, նախագահ Թրամփը Զելենսկու հետ հանդիպելու է վաղը կամ մյուս օրը։ Վստահ եմ, որ լավ առաջընթաց կարձանագրվի»,- ասել է Վենսը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment