22 Սեպտեմբերի 2026, 09:45
Ռուսաստանը ցանկանում է հավատալ, որ Հայաստանի քաղաքացիները կկարողանան օբյեկտիվորեն գնահատել եվրաինտեգրման վտանգները։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Եվրոպական խնդիրների վարչության տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։
«Երկրի զարգացման վեկտորի վերջնական ընտրությունը մնում է Հայաստանի քաղաքացիների վրա։ Հետևաբար, ես կցանկանայի հավատալ, որ նրանք կկարողանան օբյեկտիվորեն գնահատել «եվրաինտեգրման» արկածախնդրության վտանգները, որի մեջ նրանք այժմ ներքաշվում են», — ասել է նա։