Լատվիայի թիմի դեմ միշտ դժվար է խաղալ․ Գեորգի Հարությունյան

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի ազգային հավաքականը լիարժեք մարզում է անցկացրել Ազգերի լիգայի մեկնարկին նախապատրաստվելու շրջանակներում։

Ազգային թիմի ճամբար են ժամանել Օգնյեն Չանչարևիչը, Նարեկ Հովհաննիսյանը, Նարեկ Գրիգորյանը, Էդուարդ Սպերցյանը, Նաիր Տիկնիզյանը, Արտյոմ Բանդիկյանը, Էդգար Սևիկյանը, Արթուր Սերոբյանը, Ժիրայր Շաղոյանը, Կարեն Մուրադյանը, Խուլիո Բուենոն և Արայիկ Էլոյանը։

Հանդիպումից առաջ Հայաստանի հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը խոսել է նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին և նշել ապագա մրցակցի ուժեղ կողմերի մասին։

«Այսօր անցկացրինք մեր երկրորդ մարզումը։ Բոլոր ֆուտբոլիստներն արդեն թիմի հետ են։ Հասցրել ենք նաև մի քանի տեխնիկական վարժություն կատարել։ Միշտ շատ հաճելի է հավաքական ժամանելը։ Ազգային հավաքականների հանդիպումները լրիվ այլ ֆուտբոլ է՝ համեմատած ակումբայինի հետ. այստեղ այլ նպատակներ, այլ խնդիրներ և այլ մոտիվացիա են։

Լատվիայի թիմի դեմ միշտ դժվար է խաղալ՝ թե՛ տանը, թե՛ արտագնա հանդիպումներում։ Նրանք շատ բարձրահասակ ֆուտբոլիստներից կազմված թիմ ունեն», — ասել է Հարությունյանը։

Ազգերի լիգայի նոր խաղարկությունում Հայաստանի հավաքականի առաջին հանդիպումը Լատվիայի թիմի դեմ կկայանա սեպտեմբերի 25-ին Երևանում։

Leave a Comment