Սպիտակ տունը գործարկել է շուրջօրյա «Թրամփ TV»- ի՝ ի պատասխան հեռուստաալիքների բոյկոտի

Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն՝ Դոնալդ Թրամփի ելույթների եւ նրա վարչակազմի միջոցառումների շուրջօրյա հեռարձակմամբ։ Նոր նախագիծը հայտնվել է Սպիտակ տան պաշտոնական YouTube-ալիքում։

Դիտողներին խոստանում են նախագահի գլխավոր ելույթները, ամենահետաքրքիր տեսագրությունները եւ ուշագրավ պահերի տեսանյութերը, որոնք իրական ժամանակում կթարմացվեն։

Նախագծի մեկնարկը տրվել է նախագահի եւ ամերիկյան լրատվամիջոցների միջեւ հակամարտության ֆոնին։

Ուրբաթ օրը Թրամփն արգելել էր CNN-ին, ինչպես նաեւ Politico եւ MS NOW պարբերականներին աշխատել Սպիտակ տանը՝ նրանց կողմից իր գործունեությունը բացասական լուսաբանելու պատճառով։

Թեեւ Fox News-ի, ABC-ի, NBC-ի եւ CBS-ի վրա արգելքը չի տարածվում, նրանք համերաշխություն են հայտնել գործընկերներին եւ շեշտել, որ չեն ապահովի նախագահի հեռուստատեսային լուսաբանումը, քանի դեռ սահմանափակումները գործում են։

Տես նաեւ՝ Ամերիկյան խոշոր հեռուստաալիքները բոյկոտել են Թրամփին

Leave a Comment