Եղանակը Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 22-ին – armeniatoday.am

Հայաստանի առանձին շրջաններում սեպտեմբերի 22-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին արևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ։

Երևանում ցերեկը կանխատեսվում է +31-33 աստիճան, երեկոյան՝ +22-24 աստիճան։

Շիրակի մարզում ցերեկը սպասվում է +20-25 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +21-24 աստիճանի, նախալեռնային շրջաններում՝ +26-29 աստիճանի: Գեղարքունիքում ցերեկը կանխատեսվում է +21-25 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է +22-26 աստիճան։

Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +23-26, հովտային շրջաններում՝ +26-29 աստիճանի: Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +21-25 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +26-31 աստիճան։

Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկը կանխատեսվում է մինչև +29-32 աստիճան, հովտային շրջաններում՝ +30-33 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի +30-33 աստիճան տաքություն։

Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +21-25 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +30-33 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +20-24, նախալեռնային շրջաններում՝ +26-29 աստիճան, հովտային շրջաններում՝ +28-33 աստիճան։

Արցախում կանխատեսվում է 24 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։

Leave a Comment