Անկախության 35-ամյակի կապակցությամբ պարգևներ են հանձնվել պետական և հանրային գործիչների։ Նրանցից 4-ի մասնագիտական ճանապարհն անխզելիորեն կապված է Հայկական ռադիոյի հետ, որն այս տարի նշում է իր հիմնադրման 100-ամյակը։ Այսօր այդ մեծ պատմության առանձին էջերը ստեղծած ու պահպանած ռադիոգործիչները պետական գնահատականի են արժանացել։