
ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պարզվում է, որ մինչև 18թ. Հայաստանը չի ունեցել անկախություն, այլ եղել է ինչ որ մի պետության վասալ։ Ավելին, պարզվում է նաև, որ մինև 18թ. Հայաստանը նույնիսկ պետական սահման չի ունեցել և սահմանագծման-սահմանազատման միջոցով նոր իշխանությունները հիմա են ուզում հստակեցնել պետական սահմանները։ Այս դարակազմիկ մտքերի հեղինակն էր, որ տիրոջ սիրտը շահելու համար ժամանակին անամոթաբար հայտարարեց՝ «Հեղափոխությունը ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը» և հիմա վայելում է իր ցանած սերմերի պտուղները… Լավ, էս սուպերինտելեկտուլայի կողքին չկա՞ մեկը՝ բացատրի, որ խոսի միայն այն մասին, ինչից հասկանում է։ Չնայած, չեմ կարծում, որ այս տեսակն ունակ է հասկանալու ինքնիշխանության և ինքնավիլայեթացման տարբերությունը։ Բայց, հուսանք՝ այն երկար չի տևի։
ՀՀ հարգելի քաղաքացի, շնորհավորում եմ Անկախության օրվա կապակցությամբ։ Խնդրանք-հորդորս է՝ մի՛ հիասթափվիր, մի՛ վհատվիր, մի՛ անտարբերացիր, մենք դեռ միասին անելիք ունենք՝ մեր հայրենիքի զարգացումը բնականոն և արժանապատիվ հուն տեղափոխելու համար»։