Հայաստանի հավաքականները հաղթանակներ են գրանցել շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 6-րդ խաղափուլում, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Իրանի հավաքականի նկատմամբ:
Թիմին հաղթական միավոր է բերել գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը։
Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի և Շանթ Սարգսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Հայաստանի կանանց հավաքականը 3:1 հաշվով հաղթել է Լատվիային։

Հաղթանակ են տարել միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը և գրոսմայստեր Էլինա Դանիելյանը։
6 խաղափուլից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը ունի 11 թիմային միավոր, իսկ կանանց հավաքականը՝ 10 թիմային միավոր (հաղթանակ՝ 2 միավոր, ոչ-ոքի՝ 1, պարտություն՝ 0)։
5-րդ տուրում հինգերորդ տուրում հայ շախմատիստուհիները 3։1 հաշվով հաղթել էին Պերուի հավաքականին, Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2։2 հաշվով ոչ-ոքի էր խաղացել Չինաստանի ընտրանու հետ։
