Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռումինիայի ԱԳ նախարարի հետ

Սեպտեմբերի 21-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռումինիայի արտաքին գործերի նախարար Օանա-Սիլվիա Ցոյուի հետ: Այս մասին հաղորդում է ԱԳՄԱՆ մամուլի ծառայությունը:

«Օանա-Սիլվիա Ցոյուն շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։ 

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին ընդառաջ՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ռումինիայի միջև հարաբերությունների խորացման հարցերի շուրջ»,- նշվում է հաղորդագրության մեջ:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment