
«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի շնորհավորանքը. «Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության վերանկախացման, ինքնորոշման 35-րդ տարեդարձի առիթով:
Մեր Հանրապետությունը տարիներ առաջ ուներ Արցախ անունով զավակ, որը վերանկախացման ծնունդն էր: Դժբախտաբար, 35-րդ տարեդարձը մենք նշում ենք մահացած, բայց հարության ենթակա զավակի դիակի շուրջ:
Այդ ցավն ու կորուստը մեր սրտում ունենալով՝ շնորհավորում եմ բոլորիս՝ յուրաքանչյուր հայ մարդու: Շնորհավորում են մեր երազների Հայաստանի՝ ԻՐԱԿԱՆ Հայաստանի 35-րդ տարեդարձը:
Դժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ուրախությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից: Մենք կոչված ենք 35-րդ տարեդարձի ուխտով վերականգնել այս բոլորը:
Աստված օրհնի մեր երկիրը, մեր պետությունը և մեր հաղթանակները»: