Սեպտեմբերի 21-ին Առնո Բաբաջանյան 137 շենքի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում հնչել է կրակոց։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ազդրի շրջանում հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել նույն շենքի բնակիչ, 44-ամյա Բագրատ Մ․-ն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Իրավապահները պարզել են ենթադրյալ կրակողի ինքնությունը և միջոցներ են ձեռնարկում նրան ու հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի առթիվ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։