
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը ՀՀ Անկախության տոնին նվիրված ուղերձում մասնավորապես նշել է. «Եվ հիմա, երբ վերջապես հաստատված է այդքան սպասված խաղաղությունը, մենք կարող ենք վերջապես շունչ քաշել, կերտել ու վայելել մեր խաղաղ կյանքը»։ Հերիք է ժողովրդին խաբեք չեղած խաղաղությամբ։ Խաղաղություն չի հաստատվել, տևական հրադադար է, որը Ադրբեջանը ցանկացած պահ կարող է խախտել։ Եթե Ադրբեջանի հերթական պահանջը, Հայաստանից հերթական զիջումը չկատարեք կամ՝ դրա կատարումը ուշացնեք, այն ժամանակ Ադրբեջանը կհարձակվի։ Հերթով, հլու կատարում եք Ալիևի բոլոր պահանջները, ուստի Ադրբեջանի հարձակումը հետաձգվում է»:
Աղբյուրը` Ոսկան Սարգսյան