Արմեն Փանոսյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան


 


ՀՀ նախագահի հրամանագրի համաձայն՝ արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Գագիկի Փանոսյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: 


 


«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, «Դատախազության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի և «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի.


 


Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Գագիկի Փանոսյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան»:


 


ՀՀ գլխավոր դատախազություն


 


 


 


 




Կարդացել են
անգամ

Leave a Comment