
Իսրայելի բանակը գիշերը մհարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող մի շարք բնակավայրերի ուղղությամբ, հայտնում է Al Jazeera-ն։
Ըստ լրատվամիջոցի՝ հրետակոծության են ենթարկվել, մասնավորապես, Նաբատիե նահանգում գտնվող Նաբատիե էլ-Ֆաուկամ և Զաուտար էշ-Շարկիա քաղաքները։
Բացի այդ, ինչպես նշվում է, մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Բարաշիտում և Հադաթում, նկատվել է իսրայելական զրահատեխնիկա, որը պարեկություն է իրականացրել փողոցներում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ չնայած Իսրայելի և Լիբանանի միջև հունիսի 26-ին ստորագրված շրջանակային համաձայնագրին, Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ) և «Հեզբոլլահի» միջև պարբերաբար ռազմական բախումներ են լինում։