Անկախությունը խաղաղության, օրինապաշտության, ամենօրյա ջանքի և կամքի ազատության մասին է․ Արթուր Աթաբեկյան

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության տոնի առթիվ։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատական իշխանությունից։

«Սիրելի հայրենակիցնե՛ր, Բարձրագույն դատական խորհրդի և իմ անունից ընդունեք ջերմագին շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։

Անկախությունը մեր 35-ամյա որոշումն է, ժողովրդավարությունը՝ մեր ինքնապաշտպանության լավագույն եղանակը։

Այն սեփական երկիր ունենալու և մեծ նվիրումով ու հպարտությամբ նոր սերնդին ժառանգելու կարողություն է։

Անկախությունը խաղաղության, օրինապաշտության, ամենօրյա ջանքի և կամքի ազատության մասին է։

Խնամենք և փայփայենք մեր երկիրը։ Շնորհավոր տոնդ, Հայաստա՛ն»,- ասված է ուղերձում։

Leave a Comment