Պուտինը Հայաստանի Անկախության օրվա առթիվ բարեկեցություն և բարգավաճում է մաղթել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Միխայիլ Միշուստինը շնորհավորել են Հայաստանին Անկախության օրվա առթիվ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված նրանց ուղերձները հրապարակել է Հայաստանի կառավարությունը։

«Ընդունե՛ք շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»,- ասված է Պուտինի ուղերձում։

Միշուստինն իր հերթին ընդգծել է Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական, մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը։

«Համոզված եմ, որ առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական և մշակութային ու հումանիտար ոլորտներում կառուցողական համագործակցության զարգացումը փոխադարձ հարգանքի հիման վրա լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ շահերին»,- նշել է ՌԴ վարչապետը։

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին ուղղված առանձին շնորհավորական ուղերձում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև երկխոսության պահպանման կարևորությունը։

«Ռուսաստանի և Հայաստանի միջև համակողմանի փոխգործակցության պահպանումը, այդ թվում՝ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ակտիվ երկխոսության շարունակումը, համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների փոխադարձ շահերին»,- նշել է Լավրովը։

Հայաստանը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 35-ամյակը։ 1991 թվականի այս օրը հանրաքվեի մասնակիցների մեծամասնությունը կողմ էր քվեարկել ԽՍՀՄ կազմից դուրս գալուն և անկախ պետություն ստեղծելուն։

 

 

Leave a Comment