
Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը հայտնել է Կիևում Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ բանակցություններից հետո գրանցված «նշանակալի առաջընթացի» մասին, հաղորդում է Axios-ը։
«Մասնավորապես, տարաձայնությունների թիվը տասնյակներից, ըստ էության, նվազել է մինչև մեկ-երկու առանցքային հարցի, որոնք դեռևս բանակցությունների առարկա են։ Միտումը դրական է։ ԱՄՆ-ն չափազանց կենտրոնացած է Ուկրաինայում պատերազմի դադարեցման հարցի վրա։ ԱՄՆ-ն հասկանում է ռազմաճակատում տիրող իրավիճակը և բոլորին հասկացնել է տալիս, որ այս սարսափելի պատերազմը պետք է ավարտվի»,- ասել է նա։
Ումերովը նաև արձագանքել է Kyiv Independent-ի հրապարակմանը, ըստ որի՝ Ուկրաինայի կառավարությունն իբր ավելի ու ավելի է հիասթափվում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի աշխատանքից։ Նրա խոսքով՝ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ «Սթիվը մեզ հետ միասին հիանալի աշխատանք է կատարել։ Մենք ժամանակ չենք կորցնում և շարունակում ենք կենտրոնանալ լուծումների որոնման վրա»,- հայտարարել է Ումերովը։