Տերը թող միշտ իր աջը հովանի դարձնի մեր հայրենիքի և ժողովրդի վրա. Գարեգին Բ

Թող Տերն օգնական ու պահապան լինի մեր ժողովրդին։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։

«Թող Տերն օգնական ու պահապան լինի մեր ժողովրդին և ապրենք համերաշխ, միասնական և իրականություն դարձնենք նաև մեր հերոս զավակների իղձերն ու ցանկությունները, որոնց համար նրանք իրենց նվիրական, թանկագին կյանքն ընծայեցին։ Տերը թող միշտ իր աջը հովանի դարձնի մեր հայրենիքի և ժողովրդի վրա, ապրենք խաղաղության մեջ, համերաշխ և անվրդով կյանքով»,- ասել է Վեհափառ հայրապետը։

Leave a Comment