Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնության հերթակամ մրցումային օրը հայ մարզիկներից հաղթանակ են տարել աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ 50 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը։ Գարբոյանը հաղթել է պորտուգալացի Լեոնարդո Ալմեիդային, Չալոյանը՝ ուկրաինացի Դմիտրի Լովչևսկուն։