«Կարո՞ղ է մարդ միաժամանակ համ խիղճ ունենալ, համ էլ Հայաստանի անկախությունը շնորհավորել»․ Արթուր Դանիելյան

«Կարո՞ղ է մարդ միաժամանակ համ խիղճ ունենալ, համ էլ Հայաստանի անկախությունը շնորհավորել»․ Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ըստ ձեզ՝ կարո՞ղ է մարդ միաժամանակ համ խիղճ ունենալ, համ էլ Հայաստանի անկախությունը շնորհավորել…
Պատասխանելիս հիշե՛ք, որ Հայաստանը մի տարածք է, որտեղ շատ պայմանական ընկալվող սահմանին կանգնած զինվորին փամփուշտ չեն տալիս: Երկրում չկա դատարան, չկա սահմանադրություն: Ընտրություններն անկաշկանդ կերպով կեղծվում են: Իրավապահ համակարգը ծառայում է օկուպացիոն վարչակազմին: Երկրի տարածքն անընդհատ փոքրանում է: Դպրոցները դեբիլների ինկուբատորներ են: Հիվանդանոցներում բժիշկներին դուրս են մղում՝ փոխարինելով սնխչիներով: Երկրի բոլոր հարևաններն իրար բացառող պահանջներ ունեն Հայաստանի նկատմամբ: Տնտեսությունն արհեստական շնչառության վրա է, իսկ քաղաքական դաշտը գրեթե ամբողջովին զավթված է օտարերկրյա գործակալների կողմից…
ի՞նչ ասեմ… շնորհավոր»։

Աղբյուրը`   Արթուր Դանիելյան

Leave a Comment