Իտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը

Իտալիայի կառավարությունը շուտով Նախարարների խորհրդին կներկայացնի միջոցառումներ՝ մեկ դասարանում օտարերկրյա աշակերտների թիվը սահմանափակելու, ինչպես նաև դպրոցներում իսլամական նիկաբ և բուրկա կրելու արգելքի վերաբերյալ, հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին։

«Նախարարների խորհուրդը շուտով կքննարկի մի հրամանագիր, որը օրինականորեն կսահմանի մեկ դասարանում օտարերկրյա ուսանողների առավելագույն թիվը և նաև կարգելի բուրկան և նիկաբը դպրոցներում», – կիրակի օրը Հռոմում «Իտալիայի եղբայրներ» կուսակցության երիտասարդական թևի միջոցառման ժամանակ ասել է Մելոնին։

 

Leave a Comment