Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սպառնացել է նոր թիրախների հարվածել, եթե ԱՄՆ-ն վերսկսի հարձակումները

Իրանը պատրաստել է նոր պաշտպանական ռազմավարություն, որը կզարմացնի աշխարհին, եթե ԱՄՆ-ն հետագա հարվածներ հասցնի, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը:

«Եթե նոր հարձակում տեղի ունենա, մեր պաշտպանության և հակագրոհի մեջ անպայման կլինեն էական փոփոխություններ։ Այս փոփոխությունները կներառեն հակամարտության աշխարհագրության և զենքի փոփոխություն», – «Ֆարս» լրատվական գործակալությունը մեջբերել է ԻՀՊԿ խոսնակի խոսքերը։

«Մենք կօգտագործենք նոր զենքեր՝ նոր հնարավորություններով, և ամբողջ աշխարհը կզարմանա», – ընդգծել է նա։

Նա նշել է, որ Իրանն է «որոշում է տարածաշրջանային կարգը», ոչ թե ԱՄՆ-ը։ Ըստ խոսնակի՝ ԻՀՊԿ-ն «ավելի քան երբևէ պատրաստ է երկարատև հակամարտության»։

Leave a Comment