Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին ազգային այս կարևոր իրադարձության կապակցությամբ. Ռուբիո

Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին ազգային այս կարևոր իրադարձության կապակցությամբ. Ռուբիո


 

1lurer. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից ջերմորեն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ:


 


«Միացյալ Նահանգները տոնում է Հայաստանի հետ ձեր անկախության վերականգնման 35-ամյակը և խորհում այն առաջընթացի մասին, որին ձեր երկիրը հասել է դեպի ավելի խաղաղ, բարեկեցիկ և ժողովրդավարական ապագա տանող ճանապարհին:


 


Պատմական առաջընթացը, որին մենք միասին հասել ենք անցած տարվա ընթացքում, ցույց է տալիս, թե ինչի կարելի է հասնել, երբ աշխատում ենք խաղաղության և բարգավաճման ընդհանուր տեսլականի ուղղությամբ: Մենք անհամբերությամբ սպասում ենք «Թրամփի ուղու՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) առաջխաղացմանը, տնտեսական կապերի ամրապնդմանը, ամերիկյան ներդրումների խրախուսմանը և Հայաստանի ու ամբողջ տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանն աջակցելուն:


 


Առաջիկա տարիներին ակնկալում ենք մեր երկրների միջև գործընկերության խորացում։ Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին՝ ազգային այս կարևոր իրադարձության կապակցությամբ»,- գրված է Մարկո Ռուբիոյի շնորհավորական ուղերձում:


 


 


Հեղինակ`Մարիամ Մխիթարյան


 


 




Կարդացել են
3 անգամ

Leave a Comment