Մինսկին ու Երևանին միավորում են ոչ միայն պատմության էջերը, այլև մարդկանց միջև անկեղծ համակրանքը. Լուկաշենկո

Մինսկին ու Երևանին միավորում են ոչ միայն պատմության էջերը, այլև մարդկանց միջև անկեղծ համակրանքը. Լուկաշենկո


 

Հայկական ժամանակ. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բելառուս ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է Հայաստանի ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։


 


«Այս նշանակալից իրադարձությունը՝ ինքնիշխանության ձեռքբերման 35-ամյակը, խորհրդանշում է հայերի՝ ազգային ու ինքնուրույն զարգացման, իրենց հարուստ մշակույթի պահպանման ձգտումը»,- ասվում է շնորհավորանքում։


 


Լուկաշենկոն նշել է, որ այսօր, երբ աշխարհը բախվում է լուրջ մարտահրավերների, հատկապես արժեքավոր են դառնում ժամանակի ընթացքում փորձարկված բարեկամական կապերը։


 


«Մինսկն ու Երևանը միավորում են ոչ միայն պատմության ընդհանուր էջերը, այլև մարդկանց միջև անկեղծ համակրանքը, որը բաց և կառուցողական գործընկերության ամուր հիմք է»,- ընդգծել է նա։


 


Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի ժողովրդին մաղթել է կայունություն և վստահություն վաղվա օրվա նկատմամբ։


 


«Թող յուրաքանչյուր տանը թագավորեն համերաշխությունն ու ուրախությունը»,- հավելել է բելառուս առաջնորդը։


 


 




Կարդացել են
5 անգամ

Leave a Comment