Անկախությունը մտածելակերպ է. Սերժ Սարգսյանը զգուշացնում է – Նորություններ 21.09.2026

Լուսանկարը` president.am

Լուսանկարը` president.am

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Անկախության օրվա առթիվ հղած ուղերձում հորդորել է տուրք չտալ անցյալի հաղթանակներն արժեզրկող մանիպուլյացիաներին և ինքնիշխանությունը դիտարկել որպես ազգային արժեքների վրա հիմնված պայքարի արդյունք:

Նախկին նախագահն ընդգծել է, որ ինքնությունը պահպանելու միակ գրավականն ազատ և ինքնիշխան պետությունն է։ «Անկախությունը նախևառաջ մտածելակերպ է, որը պայքարով դառնում է հայրենատեր քաղաքացու կենսակերպ: Եթե մտածում ես այլ կերպ, անկախությունը քոնը չէ»,- հայտարարել է Սարգսյանը։

Նա քաղաքացիներին կոչ է արել թույլ չտալ ազգային նկարագրի խեղաթյուրում և սերունդներին դաստիարակել Անկախության իրական արժեքի ու դրա պաշտպանության պատասխանատվության գիտակցմամբ:

Իր խոսքում ՀՀ երրորդ նախագահը նաև հարգանքի տուրք է մատուցել հանուն Հայաստանի և Արցախի իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին՝ շեշտելով նրանց սխրանքին միշտ արժանի լինելու հրամայականը։

Leave a Comment