Էդմեն Շահբազյանը UFC 331-ում հաղթել է մրցակցին – armeniatoday.am

Խառը մենամարտերի մարտիկ, ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի Էդմեն Շահբազյանը Լոս Անջելեսում կայացած UFC 331 մրցաշարում հաղթել է բրազիլացի Բրունո Ֆերեյրային, հայտնել են մրցաշարի պաշտոնական կայքում։

Միջին քաշային կարգի մենամարտն ավարտվել է երեք ռաունդից հետո։ Մրցավարները միաձայն հաղթանակը շնորհել են Շահբազյանին՝ 29:28, 29:28 և 30:27 հաշվով։

Շահբազյանը մենամարտի առաջին հատվածում գործել է ավելի հաշվարկված՝ հարվածներ է հասցրել մրցակցի ոտքին և աշխատել բռունցքներով։ Մենամարտի երկրորդ հատվածում Ֆերեյրան մեծացրել է ճնշումը, ինչից հետո Շահբազյանն ավելի հաճախ է դիմել գոտեմարտի։

UFC 331-ի մենամարտում ավելի վաղ Հայաստանն ու Ռուսաստանը ներկայացնող Արման Ծառուկյանն նոկաուտով հաղթել էր բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին։

Leave a Comment