Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրությունների արդյունքները՝ ձայների 90,43%-ի հաշվարկից հետո։
Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,86%-ը։ Այս մասին հայտնել է ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան։
Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցությունը ստացել է 13,84%, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 8,90%, «Նոր մարդիկ» կուսակցությունը՝ 7,94%, «Արդար Ռուսաստան»-ը՝ 4,95%։
«Եդինայա Ռոսիա»-ն՝ 3 միլիոն 889 հազար 584 ձայն է ստացել, ինչը կազմում է 57,54%», — ասել է Պամֆիլովան՝ քվեարկության նախնական արդյունքներն ամփոփելիս։
Նրա խոսքով՝ երկրորդ տեղում Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցությունն է՝ ձայների 13,67%-ով, երրորդում՝ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (9,27%), չորրորդում՝ «Նոր մարդիկ» կուսակցությունը (7,96%), հինգերորդում՝ «Արդար Ռուսաստան»-ը (5,16%)։
«Ընտրողների մասնակցությունը, նախնական տվյալներով, կազմել է ավելի քան 56%», — հայտնել է Պամֆիլովան՝ հավելելով, որ այդ ցուցանիշը դեռ կփոխվի։