ՔԴՄ-ի պատմական պարտությունը․ Մերցը չի պատրաստվում հրաժարական տալ

Գերմանիայի կանցլեր և Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը «աղետ» է անվանել սեպտեմբերի 20-ին Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայի երկրամասում և Բեռլինում անցկացված նահանգային ընտրությունների արդյունքները։

Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայում ՔԴՄ-ն ստացել է ձայների ընդամենը 4,9 տոկոսը՝ չհաղթահարելով նահանգային խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 5 տոկոսի շեմը։ Այսպիսով՝ պատմության մեջ առաջին անգամ պահպանողականները ներկայացված չեն լինի երկրամասի խորհրդարանում։

Այստեղ առաջին տեղը զբաղեցրել է ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը, որը երկու շաբաթ առաջ հաղթել էր նաև Սաքսոնիա-Անհալթում։

Բեռլինում ընտրություններում հաղթել է Ձախ կուսակցությունը։ Քրիստոնեա-դեմոկրատները զբաղեցրել են երկրորդ տեղը՝ փոքր առավելությամբ առաջ անցնելով AfD-ից։

Մերցը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ և շարունակելու է նախատեսված բարեփոխումները։ Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է դրսևորել «ոգու ամրություն, հաստատակամություն և համբերություն»։

Կանցլերի հնարավոր հրաժարականի մասին խոսակցություններն ակտիվացել էին դեռևս Սաքսոնիա-Անհալթում AfD-ի հաղթանակից հետո։

Տես նաև՝ Մերցի ճակատագիրը վճռվում է Գերմանիայի արևելքում ընթացող ընտրություններում

Leave a Comment