ԱՄՆ-ն անհամբերությամբ սպասում է TRIPP-ի առաջմղմանը․ Ռուբիոն շնորհավորել է ՀՀ անկախության օրը

21 Սեպտեմբերի, 2026

ԱՄՆ-ի անունից ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։ Այս մասին գրել է ԱՄՆ պետնախարար Մարկո Ռուբիոն։

Վերջին մեկ տարվա ընթացքում մեր համատեղ արձանագրած պատմական առաջընթացը ցույց է տալիս, թե ինչի է հնարավոր հասնել, երբ աշխատում ենք հանուն խաղաղության և բարգավաճման ընդհանուր տեսլականի իրագործման։

Մենք ակնկալում ենք առաջ մղել TRIPP նախաձեռնությունը, ամրապնդել տնտեսական կապերը, խրախուսել ամերիկյան ներդրումները և օգնել նոր հնարավորություններ բացել Հայաստանի ու ավելի լայն տարածաշրջանի համար։

Leave a Comment