
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Բելառուսի ժողովրդի և անձամբ իր անունից, շնորհավորել է Հայաստանի ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։
«Այս նշանակալի իրադարձությունը՝ ինքնիշխանության ձեռքբերման 35-ամյակը, խորհրդանշում է հայ ժողովրդի ձգտումը դեպի ազատ ու անկախ զարգացում և սեփական հարուստ մշակույթի պահպանում»,- ասված է շնորհավորական ուղերձում։
Լուկաշենկոն նշել է, որ այսօր, երբ աշխարհը բախվում է լուրջ մարտահրավերների, առանձնահատուկ արժեք են ձեռք բերում ժամանակի փորձությունն անցած բարեկամական կապերը։ «Մինսկին և Երևանին միավորում են ոչ միայն պատմության ընդհանուր էջերը, այլև ժողովուրդների միջև անկեղծ փոխադարձ համակրանքը, որը բաց և կառուցողական գործընկերության ամուր հիմքն է»,- նշել է նա։
Նա Հայաստանի ժողովրդին մաղթել է կայունություն և վաղվա օրվա նկատմամբ վստահություն։