Եղանակը Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 21-ին – armeniatoday.am

Հայաստանի առանձին շրջաններում սեպտեմբերի 21-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին արևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ։

Երևանում ցերեկը կանխատեսվում է +29-31 աստիճան, երեկոյան՝ +21-23 աստիճան։

Շիրակի մարզում ցերեկը սպասվում է +18-22 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +20-23 աստիճանի, նախալեռնային շրջաններում՝ +24-27 աստիճանի: Գեղարքունիքում ցերեկը կանխատեսվում է +19-24 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է +20-24 աստիճան։

Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +21-24, հովտային շրջաններում՝ +24-27 աստիճանի: Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +20-24 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +25-30 աստիճան։

Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկը կանխատեսվում է մինչև +24-29 աստիճան, հովտային շրջաններում՝ +28-30 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի +29-31 աստիճան տաքություն։

Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +20-24 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +28-31 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +19-23, նախալեռնային շրջաններում՝ +23-26 աստիճան, հովտային շրջաններում՝ +25-30 աստիճան։

Արցախում կանխատեսվում է 17 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։

Leave a Comment