Իրանի ռազմական հրամանատարությունը Մերձավոր Արևելքի երկրներին զգուշացրել է հետևանքների մասին, եթե նրանք մասնակցեն երկրի տարածքին ԱՄՆ-ի հնարավոր նոր հարվածներին, հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։
«Խաթամ ալ Անբիա» շտաբում հայտարարել են, որ տարածաշրջանի այն պետությունները, որոնք կաջակցեն ամերիկյան հարձակումներին, Թեհրանը կդիտարկի որպես մեղսակիցներ։
«Նրանք այլևս չեն կարող հույս դնել Իրանի զինված ուժերի զսպվածության վրա»,- ասված է հայտարարությունում։
Այս ֆոնին ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ հուլիսին իրանական նավահանգիստների շրջափակումը վերսկսելուց հետո փոխել է 109 առևտրային նավի ուղղությունը։
CENTCOM-ի տվյալներով՝ այդ միջոցները ձեռնարկվել են շրջափակման ռեժիմի պահպանումն ապահովելու համար։
