Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են հանդիպել Նյու Յորքում։ Այդ մասին Զելենսկին հայտնել է իր Telegram-ալիքում։
«Հենց նոր խոսեցի նախագահ Թրամփի հետ։ Կարևոր զրույց էր, և մենք հասցրինք քննարկել բազմաթիվ հարցեր։ Պայմանավորվեցինք հանդիպել Նյու Յորքում, և այդ հանդիպումը կարող է շատ բան փոխել»,- գրել է Զելենսկին։